ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը սկսել է հակամենաշնորհային հետաքննություն նախապատրաստել Google-ի որոնողական համակարգի սեփականատեր Alphabet ընկերության նկատմամբ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Alphabet-ն ավելի վաղ արդեն հայտնվել է այլ երկրների հակամենաշնորհային մարմինների ուշադրության կենտրոնում: 2010-ին Եվրահանձնաժողովը Google-ին մեղադրել է գովազդի և գնումների հետ կապված որոնման արդյունքների կողմնակալ դասակարգման մեջ: Դրա համար 2017-ին Google-ը 2.7 միլիարդ դոլար է վճարել: 2016-ին Եվրահանձնաժողովը Android բջջային օպերացիոն համակարգի շահագործման մեջ որոշ անօրինականություններ է հայտնաբերել: Alphabet-ը համաձայնել է վճարել 5.1 մլրդ դոլար: Alphabet-ի եկամուտները 2018-ին հասել են 136.8 մլրդ դոլարի:

Միացյալ Նահանգներում հետաքննության մասին հաղորդագրությունը հայտնվել է տեխնոլոգիական հսկաների ընկերությունների տվյալների հափշտակման հնարավորության մասին սուր հասարակական-քաղաքական բանավեճի ֆոնին, գրում է The Wall Street Journal-ը: Մասնավորապես, դեմոկրատ սենատոր, նախագահի թեկնածու Էլիզաբեթ Ուորենի հիմնական խոստումներից մեկը Google-ի նման տեխնոլոգիական ընկերությունների վրա ճնշման ուժեղացումն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել