Դերասան Կիանու Ռիվզը կարող է մասնակցել Marvel-ի «Հավերժականները» կոմիքսի էկրանավորմանը, հաղորդում է MCU Cosmic-ը։

Պորտալի տվյալներով՝ Marvel ստուդիան Ռիվզին դիտարկում է իր ֆիլմի գլխավոր դերերից մեկում։

Նշվում է, որ տվյալ պահին Ռիվզը ստուդիայի հետ բանակցություններ է վարում, սակայն դեռ հայտնի չէ՝ ինչ հերոսի են առաջարկում մարմնավորել դերասանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել