Մեծ Բրիտանիայում գործարկել են 5G ցանց: Հայտնի է, որ բջջային օպերատոր EE-ն առաջինն է Մեծ Բրիտանիայում, որն առաջարկել է հինգերորդ սերնդի բջջային ցանցի ծառայությունը:

Այդ նոր ցանցը կգործի երկրի 6 խոշորագույն քաղաքներում, այդ թվում` Լոնդոնում, Էդինբուրգում և Մանչեսթերում: Տարվա վերջում 5G-ն կգործարկվի ևս 10 քաղաքում:

Հինգերորդ սերնդի բջջային ցանցի օգտագործման մեխանիզմները կարգավորել են Շվեյցարիայում և մի քանի փոքր երկրներում, ուստի Մեծ Բրիտանիայում 5G-ի գործարկումը երկիրը դարձնում է Եվրոպայում առաջատարներից, որը գործարկում է հաղորդակցության նոր չափանիշ:

Ի դեպ, 5G ցանցն արդեն գործում է Միացյալ Նահանգներում և որոշ ասիական երկրներում, օրինակ` Հարավային Կորեայում: Չինաստանում և Ճապոնիայում 5G ցանց դեռևս չի գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել