Armenpress.am-ը գրում է.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Գրիշա Թամրազյանն այցելել են համալսարան և ԵՊՀ ղեկավարության հետ քննարկել համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումների վերաբերյալ հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԵՊՀ մամուլի ծառայությունից, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և փոխնախարարին դիմավորել են ԵՊՀ պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը և Արսեն Բաբաջանյանը, ապա նրանց ուղեկցել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատասենյակ, որտեղ քննարկվել են  ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումներին առնչվող հարցեր:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը, քարտուղար Արթուր Իսրայելյանը, ԵՊՀ պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը, Արսեն Բաբաջանյանը, Ռուբեն Մարկոսյանը և Արարատ Մալխասյանը, ինչպես նաև ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և գիտքարտուղար Լևոն Հովսեփյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել