Panorama.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում շինարարական ընկերությունների  ու կառուցապատողների աշխատակիցները՝  «Պետական տուրքի մասին» օրենքի դեմ:

Ցուցարարներից մի քանիսին խորհրդարանում ընդունել է «Ելք» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Պատգամավորի խոսքով՝ նրանք բողոքում էին 14 հազար դրամ պետական տուրքից, որը սահմանվում է Հայաստան ներկրվող ցեմենտի նկատմամբ:

«Բնականաբար, իրենց դա ձեռնտու չէ, բայց ավելի շատ բողոքում էին ժամկետից, որ պետք է օրենքն ընդունելուց հետո վեց ամիս ժամանակ տրամադրենք, որ իրենք ադապտացվեն: Սակայն  տեղական արտադրողները պարզապես կարող էին սնանկանալ, ուստի արտադրողին պաշտպանելու համար անմիջապես այդ օրենքն ուժի մեջ կմտնի»,- ասաց Բաբկեն Թունյանը:

Ըստ նրա՝ օրենքը հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում կմտնի ուժի մեջ։

Բաբկեն Թունյանը  նշեց, որ 1 տոննա ցեմենտի ներկրման համար սահմանված 14 հազար դրամ պետական տուրքը նորմալ  չափ է, սկզբից  ցեմենտ արտադրողները ցանկանում էին պետտուրքը սահմանել 30 հազար դրամ, հետո կառավարության հետ քննարկումների արդյունքում որոշվեց սահմանել  22 հազար դրամ պետտուրք: Այնուհետև, ըստ նրա, իրական ինքնարժեքը հաշվի առնելով՝ տնտեսական հարցերի հանձնաժողովը  որոշեց սահմանել 14 հազար դրամ պետտուրք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել