Analitik.am-ը գրում է.
Արդեն հայտնել ենք այն մասին, որ օրեր առաջ Հայաստան է ժամանել YellowFest (Դեղին ժիլետներ) ցույցերի կազմակերպիչ, մեր հայրենակից Քրիս Բերտերյանը: Հայաստանում նրան հիշում են Ֆրանսիայում, Բելգիայում տեղի ունեցած դեղին ժիլետներով բողոքի ակցիաներից, որոնց շրջանակներում էլ Քրիսը հարցազրույց էր տվել Եվրոնյուզ հեռուստաընկերությանը: Նա նաև Analitik.am-ի հետ զրույցում պատասխանել էր մի շարք հարցերի:
Այս պահին «ՎԵՏՕ» շարժումն ակցիա է իրականացնում Սորոսի գրասենյակ անունով հայտնի գրասենյակի մոտ: Նրանց միացել է նաև Քրիսը:
Այստեղ կենտրոնացել են ոստիկանական մեծ ուժեր, որոնք կրկին թույլ չեն տալիս մոտենալ գրասենյակին: Ակցիայի կազմակերպիչ Նարեկ Մալյանը պատասխան է պահանջում ոստիկանությունից, թե ինչու որևէ բան չեն արել նրանք օրինակ դատարանները շրջափակելու ժամանակ, սակայն իրենք չեն կարող ցույց անել Սորոսի գրասենյակի մոտ:
Նյութի աղբյուր՝ https://analitik.am/news/view/484615?fbclid=IwAR2p-bpjqBF4p0BZI-r0F3qJ6tGPGNorvLPlKxY67qO4BlOOw3sQ_lHT2XI
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել