Ըստ լայն տարածում ստացած կարծրատիպի՝ կանանց երջանկությունը կախված է ընտանեկան կարգավիճակից և երեխաներից: 10 տարվա հետազոտությունը ցույց է տալիս, որ կախվածություն կա, սակայն այնքան աննշան, որ հազիվ նկատելի է: 

Չամուսնացած ու երեխա չունեցող կանայք, պարզվում է, մնացած կանանցից ավելի երջանիկ են: Սրա մասին հայտարարել է Լոնդոնի պրոֆեսոր-հոգեբան Փոլ Դոլանը: Նրա խոսքերով՝ երկար տարիների ուսումնասիրությունից հասկացել է, որ ամուսնացած մարդիկ ասում են, թե երջանիկ են այն ժամանակ, երբ հարցման ընթացքում ամուսիններից մեկն իրենց կողքին է: 

Նրանց կարծիքը փոխվում է, երբ հարցազրույցի ժամանակ միայնակ են լինում։

«Բնակչության ամենաերջանիկ ու առողջ մարդիկ նրանք են, ովքեր ամուսնացած չեն ու երեխաներ չունեն»,- նշում է պրոֆեսորը:

Հոգեբանը խոստովանել է, որ շատ միայնակ կանայք անհանգստանում են իրենց սոցիալական կարգավիճակի համար:

Այս ամենը մարդկանց անհավասարակշիռ կարծրատիպերի արդյունք է, քանի որ երկար ժամանակ ամուսնությունը և երեխաները համարվում էին հաջողության չափանիշ:

Պրոֆեսորը նշում է, որ տղամարդիկ ամուսնության կարիք ավելի շատ ունեն: 

Իսկ կանայք ամուսնությունից ոչինչ չեն ստանում, նրանք ստիպված են համակերպվել անցանկալի իրավիճակների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել