Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության ռազմական գերատեսչությունների ղեկավարները հունիսի 3-ին Սեուլում քննարկել են ԿԺԴՀ-ի միջուկային պրոբլեմատիկան եւ երկկողմ հարաբերությունների հրատապ հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով ազգային պաշտպանության նախարարությունը:

Նախարարության տվյալներով՝ նախարար Չոն Գյոն Դուն եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փատրիկ Շանահանը վարել են բանակցություններ, որոնց ընթացքում արծարծել են Փհենյանի հետ միջուկազերծման շուրջը երկոսության վերականգնման թեման, երկոսություն, որն ընդհատվել Է ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների՝ փետրվարին Հանոյում կայացած գագաթնաժողովից հետո:

Բացի այդ, Yonhap-ը նշում Է, որ հանդիպման օրակարգ են մտել երկկողմ ռազմական դաշինքի հարցերը: Մասնավորապես, քննարկվել Է պատերազմական ժամանակ իր զորքերի նկատմամբ հրամանատարությունը Հրավային Կորեային հանձնելու հնարավորությունը, THAAD հակահրթիռային պաշտպանության համալիրի գործառման հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ համատեղ զորավարժությունների ժամանակացույցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել