Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահին առընթեր տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահ Քեւին Հասեթը մոտ ժամանակներս կթողնի իր պաշտոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 2-ին Twitter-ում հայտնել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

«Քեւին Հասեթը, որը նման հոյակապ աշխատանք կատարեց ինձ ու ԱՄՆ-ի վարչակազմի համար, մոտ ժամանակներս կթողնի իր պաշտոնը»,- գրել Է պետության ղեկավարը:

Նա ճշտել Է, որ խորհրդի նոր նախագահի անունը կհրապարակի Մեծ Բրիտանիա, Իռլանդիա եւ Ֆրանսիա իր ուղեւորությունից հետո: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Քեւինին այն ամենի համար, ինչ նա արեց, նա իսկական ընկեր Է»,- հավելել Է Թրամփը:

Խորհուրդը նախագահին խորհրդատվություն Է տրամադրում ինչպես ներքին, այնպես Էլ միջազգային տնտեսական քաղաքականության հարցերի վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել