Operativ.am-ը գրում է․

ԱՄՆ-ում բացահայտվել է 43 տարվա վաղեմության սարսափելի հանցագործություն. ԴՆԹ թեստի արդյունքներով ամերիկյան Վիսկոնսին նահանգից զույգի սպանության կասկածանքով ձերբակալվել է 82-ամյա Ռեյմոնդ Վանյուվենհովենը, հաղորդում է Fox News-ը:

Վանյուվենհովենին մեղադրանք է առաջադրվել 1976 թվականի հուլիսին 25-ամյա Դեւիդ Շուլցին եւ 24-ամյա Էլեն Մաթեյսին սպանելու համար: Բացի այդ, նա մեղադրվում է կնոջը բռնաբարելու մեջ:

Տարեց մարդուն ձերբակալելու հանգամանքը ցնցել է նրա հարեւաններին Լեյքվուդ քաղաքում, հաղորդում է Associated Press-ը:

Նրանք բոլորը հայտարարել են, որ ճանաչում էին Վանյուվենհովենին որպես մոլի հարբեցող, սակայն չէին ակնկալում, որ նա ընդունակ է մարդասպանության եւ բռնաբանության:

Վանյուվենհովենին ձերբակալելուց հետո ոստիկանությունը հարցում է ուղարկել, որի արդյունքում պարզ է դարձել, որ 62 տարի առաջ կասկածյալը մեղադրվել է նաև սեռական բնույթի հանցագործություն կատարելու մեջ 16 եւ 17 տարեկան անչափահաս աղջիկների նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել