Operativ.am-ը գրում է․

Միացյալ Նահանգները վերջնագիր են ներկայացրել եվրոպական երկրներին պաշտպանության ոլորտում տարվող քաղաքականության հարցում, հաղորդում է Gazeta –ն՝ հղում անելով El Pais-ին:

Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնը պնդում է սպառազինությունների ոլորտում եվրոպական նախագծերում իր ընկերությունների մասնակցության վրա: Սակայն Եվրոպայի երկրները վախենում են հայտնվել «ռազմական նյութերի արտահանման պարագայում ամերիկյան նորմատիվների թակարդում»: Ընդ որում՝ կողմերի միջեւ լարվածությունն աճում է, եւ ԱՄՆ-ը նախազգուշացրել է Եվրամիությանը, որ իր անդամները կարող են միայնակ մնալ «այնպիսի սպառնալիքի առջեւ, ինչպիսին է Ռուսաստանը»:

Պարզաբանվում է, որ յուրաքանչյուր լուրջ կոնֆլիկտ պահանջում է պատասխան, որը մշակվել է ԱՄՆ-ի, Կանադայի, Նորվեգիայի եւ Բրիտանիայի հետ համատեղ, սակայն, եթե տեղի ունենա պաշտպանության քաղաքականության առումով ամերիկյան եւ եվրոպական դիրքորոշումների միաձուլում, ապա Եվրոպան կարող է բախվել սեփական սպառազինությունների միջոցով ինքնապաշտպանության անհրաժեշտության հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել