Չնայած այն հանգամանքին, որ արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ավագ որդին՝ հնգամյա Ջորջը, հեռավոր ապագայում Մեծ Բրիտանիայի թագավոր է դառնալու, շատ քաղաքավարի և համեստ երեխա է, որն ընդհանրապես չի պարծենում իր դիրքով: Անգլիական The Sun պարբերականը վկայակոչում է Waitrose հայտնի բրիտանական սուպերմարկետների ցանցի աշխատակիցներին, որոնք կանոնավոր մթերքներ են մատակարարում Նորֆոլք կոմսությունում գտնվող Քեմբրիջների Անմեր Հոլ կալվածք:

Խանութի աշխատակիցների խոսքերով՝ արքայազն Ուիլյամն ու նրա անդրանիկ որդին միշտ առաքման ծառայության մեքենան դիմավորում են փողոցում և օգնում գնումներով պայուսակները տուն տեղափոխել: «Սա մեծ հազվադեպություն է, որ ինչ-որ մեկն իր օգնությունն առաջարկի գնված ապրանքները տեղափոխելու համար, այդ պատճառով Waitrose-ի աշխատակիցները հաճելիորեն զարմացել են, որ արքայազններ Ուիլյամն ու Ջորջը միշտ դիմավորում են իրենց։ Ջորջի ներկայությունը հատկապես օգտակար է: Նա ամեն անգամ հարցնում է, թե ինչ կարող է տանել։ Շատ հետաքրքրասեր երեխա է: Նրան տալիս են ամենաթեթև փաթեթները: Սա ցույց է տալիս, թե որքան գործնական է Ուիլյամը, և որ նա ուզում է, որ իր որդին քաղաքավարի մարդ դառնա և օգնի ուրիշներին»,- ասել է սուպերմարկետի ներկայացուցիչը ինքնությունը չբացահայտելու պայմանով:

Քեյթ Միդլթոնը նույնպես հաճախակի է այցելում Waitrose խանութներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել