Ամառային թեթև զգեստները և այս սեզոնի զգեստապահարանի գլխավոր բաղադրիչը՝ լողազգեստը, ստիպում են մտածել կազմվածքի բարեկարգման մասին: ELLE-ը ներկայացնում է դիետայի մի տարբերակ, որը չունի խիստ կանոններ:

Ընդմիջումային սով

Այս դիետան ամենահեշտերից մեկն է. դուք հաշվում եք ոչ թե կալորիաները, այլ ժամերը: Ընդմիջումային սովի ժամանակ դուք չեք օգտագործում սնունդ օրական ութ ժամվա ընթացքում: Օրինակ՝ դուք կարող եք ուտել 10:00-ից մինչև 18:00-ն կամ 13:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում: Այնուհետև սնունդի վերջին օգտագործմանը հաջորդում է 16 ժամ քաղցած մնալը, ինչը նպաստում է քնի ընթացքում ճարպի արագ այրմանը:

Փորձագետները խորհուրդ են տալիս այս դիետայի ընթացքում առավոտյան ածխաջրեր օգտագործել, իսկ երեկոյան նախապատվությունը տալ սպիտակուցներին և բանջարեղենին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել