ԱՄՆ Տեխաս նահանգի 72-ամյա բնակիչ Լինդա Նոլի մոտ դեռ 33 տարի առաջ գակլախտ էր ախտորոշվել: Այդ ընթացքում նրա օրգանիզմը դիմադրել է հիվանդությանը, բայց հետո բժիշկները կնոջը խորհուրդ են տվել դոնոր գտնել և որքան շուտ, այնքան լավ:

Լինդան անմիջապես Facebook-ում արշավ է կազմակերպել կամավորների որոնման համար, գրառումով շապիկներ է ստեղծել, հարցուփորձ արել ծանոթներին, սակայն անօգուտ: Կես տարի հետո՝ ապարդյուն ջանքերից հետո, կինը բակում ցուցանակ է դրել, որտեղ նշել է իր արյան խումբը, և որ երիկամի կարիք ունի: Մեկ շաբաթ անց նրա դուռը թակել է հարևանը՝ Ֆրենկ Դյուհերսթը, գրում է Daily Mail-ը:

Սկզբում Լինդան ենթադրել է, որ Ֆրենկն իր տուն է եկել ինչ-որ կենցաղային հարցով, քանի որ տղամարդը հարևանների միության ղեկավարն էր: Բայց պարզվել է, որ նա պարզապես տեսել է Լինդայի բակում դրված ցուցանակը և որոշել է օգնել նրան: Մի քանի թեստից հետո բժիշկները հաստատել են, որ 84-ամյա Ֆրենկը կատարյալ դոնոր է Լինդայի համար: Եվ վեց ամիս անց Լինդային նոր երիկամ են փոխպատվաստել:

Ֆրենկը, ինքն էլ չիմանալով, երիկամը նվիրաբերելով հարևանուհուն, դարձել է Մեծ Բրիտանիայում ամենատարեց դոնորը: Բժիշկները, մեկնաբանելով փաստը, նշել են, որ նույնիսկ պատկառելի տարիքում հնարավոր է ինչ-որ մեկի դոնորը դառնալ և մարդկային կյանք փրկել: Սակայն կարևոր է նաև, որ օրգանիզմն ուժեղ լինի և դիմանա վիրահատությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել