Operativ.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիա կատարվելիք պետական այցի նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոգում, որում պնդել է, որ չի անվանել Սասեքսի դքսուհի Մեգանին «զզվելի»:

«Ես չեմ անվանել Մեգան Մարքլին «զզվելի»: Դա ֆեյք ԶԼՄ-ների տարածած կեղծ տեղեկատվությունն է»,-պնդում է նախագահն իր գրառման մեջ:շ

Ընդ որում՝ նա անվանում է CNN եւ New York Times ԶԼՄ-ները «ֆեյքային»՝ կասկածելով, որ նրանք ներողություն կխնդրեն իրենից:

ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունը քնադատությունների բուռն ալիք էր բարձրացրել մեկնաբանություններում, որոնցում օգտատերերը պնդում էին, որ այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը եւ որ նրանք ունեն համապատասխան ձայնագրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել