Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Արտկարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի թիվ 3 շենքի 1-ին հարկի պատերը թեքվել են և շինությունը տևական ժամանակ է՝ գտնվում է վթարային վիճակում, առկա է նաև փլուզման վտանգ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Նոր Նորքի հրշեջ-փրկարարական ջոկատը:

Ժամանել են նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը:

Պարզվել է, որ շենքի առաջին հարկի չօգտագործված տարածքի պատերից մեկը՝ ոչ հիմնական, առանձնացել է հիմնական շինությունից ու թեքվել: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ոստիկանները պարզում են սեփականատիրոջ ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ԱԻՆ ՓԾ ահազանգողները հայտնել էին, որ ներսում զենք-զինամթերք կա, սակայն փրկարարներն ու ոստիկանները, մտնելով ներս, պարզել են, որ այդ ամենը խաղալիքներ են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել