Հունիսի 2-ին, ժամը 00:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տեքստիլագործների փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:07-ին, մարվել՝ 02:07-ին:

Ամբողջությամբ այրվել են ավտոտնակի ներքին փայտյա երեսպատումը (մոտ 24 քմ), մասամբ՝ բազմոց և 2 բազկաթոռ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել