34-ամյա արքայազն Հարին և 37-ամյա Մեգան Մարքլը աջակցություն են հայտնել միասեռական զույգերին։ Սասեքսկի դուքսն ու դքսուհին պաշտոնական հայտարարությամբ են հանդես եկել։

Նրանք հայտարարել են, որ ԼԳՏԲ զույգերի խնդիրը համարվում է սոցիալական կարևոր հարցերից մեկը։ Իրենք համարում են, որ այդ զույգերը հասարակության լիիրավ անդամներ են։

«Հունիսը հայտարարված է ԼԳՏԲ հպարտության ամիս։ Մենք աջակցում ենք ԼԳՏԲ համայնքին՝ երիտասարդներին և ծերերին, նրանց ընտանիքներին և բարեկամներին։ Սերը սեր է․ դա շատ պարզ է»,- գրել են նրանք իրենց Instagram-ի պաշտոնական էջում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել