Հավայների առողջապահության նախարարությունն ու հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները նախազգուշացրել են մարդու ուղեղով սնվող վտանգավոր մակաբույծների մասին, հաղորդում է Sky News-ը:

Հաղորդումն արվել է այն բանից հետո, երբ մի քանի մարդ վարակվել է ինֆեկցիայով: Հայտնվելով մարդու օրգանիզմում դրանք ուտում են գլխուղեղի թաղանթը, ինչն էոզինոֆիլ մենինգիտի զարգացման պատճառ է դառնում: Հիվանդությունը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների, իսկ երբեմն նույնիսկ մահվան:

Վարակի հարուցիչները առնետային որդերն են: Մակաբույծները կարող են օրգանիզմում հայտնվել չլվացված բանջարեղենի և մրգերի, ինչպես նաև խխունջների միջոցով: Տեղեկացվում է, որ մի տղամարդ վարակվել է այն բանից հետո, երբ գրազի դիմաց կակղամարմին է կերել:

Վերջին տարիներին վարակների թիվն աճում է: 2019-ին արդեն հինգ մարդու մոտ մակաբուծային վարակ է ախտորոշվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել