Բրիտանացի դերասան Ռոբերտ Փաթինսոնը հաստատվել է Բեթմենի դերում, Գոթեմ-Սիթիից միլիարդատեր Բրյուս Ուեյնի արկածների մասին նոր եռապատումում, հաղորդում է Deadline-ը:

Պորտալի տվյալներով, սուպերհերոսի դերին հավակնում էր նաև դերասան Նիկոլաս Հոլթը («Միայնակ տղամարդը», «X մարդիկ. Անցած ապագայի օրերը»):

Նշվում է, որ դերասանի հետ բանակցությունները կարող են տեղի ունենալ մոտ ապագայում:

Ֆիլմի ռեժիսորը Մեթ Ռիվզն է: Այն էկրաններին կհայտնվի 2021-ի ամռանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել