ԱՄՆ Նեբրասկա նահանգի բնակիչը, որն ամուսնացել է իր հարազատ դստեր հետ, ազատազրկման է դատապարտվել: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ 2018 թ. աշնանը ոստիկանություն հաղորդում էր ստացվել այն մասին, որ 40-ամյա Թրևիս Ֆիլդգրոուվի և նրա դստեր՝ 21-ամյա Սամանթա Քերշների միջև սեռական կապ կա: Երկուսն էլ հաստատել էին տեղեկությունը և նշել, որ հոկտեմբերի 1-ին իրենք պաշտոնապես ամուսնացել են:

Նշվում է, որ Քերշների մայրն աղջկան իր կենսաբանական հոր հետ ծանոթացրել է ընդամենը երեք տարի առաջ: Նրանք նախկինում երբեք չեն հանդիպել: Ըստ Ֆիլդգրոուվի՝ ինքը նրան չի համարել իր դուստրը, քանի որ նրա ծննդյան վկայականում իր անունը չի եղել:

Քերշները պատմել էր, որ հոր հետ քնելու պատճառը քրոջ հետ գրազն է եղել: Քույրը պնդել էր, որ առաջին քայլը Ֆիլդգրոուվը կանի, սակայն աղջիկը չէր կարող պարտվել և ինքն է հրապուրել հորը:

Ոստիկանության կողմից իրականացված ԴՆԹ անալիզը հաստատել էր, որ Ֆիլդգրոուվը Քերշների հայրն է:

Դատարանի որոշմամբ՝ Ֆիլդգրոուվը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել