Aysor.am-ը գրում է.

Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակվելուն ի պատասխան ՀՀ վարչապետն, իսկ այնուհետ նաև ԱԺ-ում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի պատգամավորներն, ուղղակի կոչ արեցին ճնշում գործադրել դատական համակարգի վրա, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։

«Նրանք ուղղակիորեն մասնակցեցին այդպիսի ճնշումների իրագործմանը, մարդկանց կոչ արեցին փակել դատարանների ելք ու մուտքերը։ Սա շատ պարզ մեսիջ էր վերաքննիչ դատարանին, և ապագայում նաև պարոն Քոչարյանի գործի հետ առնչություն ունեցող բոլոր դատավորներին, թե ինչ տեղի կունենա, եթե երբևիցե նրանցից որևէ մեկը կհամարձակվի Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կայացնել այնպիսի որոշում, որը վարչապետի կամ ԱԺ-ում մեծամասնություն կազմող ուժի ուզածով չի լինի», - ասաց Ալումյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել