168.am-ը գրում է.

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Պաշտոնապե՜ս: Իսկ ոչ պաշտոնապես, յուրաքանչյուրիս սրտի կանչով ու սիրո չափով, ամե՜ն օրն է նրանցը, ամեն ժամը, ամեն վայրկյանը:

Երեխաները ոչ միայն մեր ապագան են, այլև՝ ներկան, և ամեն պահի է ամեն ինչ արվում երեխաների համար:

Մենք ոչ միայն կառուցում ենք այն երկիրը, որտեղ երջանիկ են լինելու մեր երեխաները, այլև մեր ամենօրյա վարքն ու գործը, մեր նպատակներն ու աշխատանքը չափում ենք երեխաների գնահատականով: Եվ երջանիկ է նա, ով արժանանում է այդպիսի գնահատանքի:

Շնորհավորում եմ երեխաներին ամենապայծառ ու արևային տոնի առթիվ:
Շնորհավորում եմ բոլոր ծնողներին, տատիկներին ու պապիկներին:

Մաղթում եմ երեխաների հետ կապված բոլոր ցանկությունների ու ծրագրերի կատարյալ իրագործում և հավաստում, որ ոստիկանությունն ամեն ինչ կանի, որպեսզի մեր երկիրը դրա ամենաբարի ու հուսալի վայրը լինի աշխարհում և՜ այսօր, և՜ ապագայում:
Երջանիկ եղեք:

Վալերիյ ՕՍԻՊՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել