Armenpress.am-ը գրում է.

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում կկայանա «Հաջորդ կայարանը՝ Մանկություն» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը, լուսանկարները «կպատմեն», թե ինչպես են երեխաները կառավարում մետրոպոլիտենի աշխատանքները՝ լինելով գանձապահ, շարժասանդուղքի հերթապահ, մեքենավար, կարգավար և այլն։

Տոնական տրամադրությունը կամբողջացնի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչող մանկական երաժշտությունը:

Երևանի մետրոպոլիտենի ողջ անձնակազմը մաղթում է երեխաներին խաղաղ, անհոգ և երջանիկ մանկություն, բարօրություն և արժանապատիվ ապագա։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել