Խորհրդարանը Սահմանադրական դատարանի անդամ է ընտրում՝ ըստ քաղաքական նպատակահարմարության, քաղաքական նպատակների համար։

Դրա վառ օրինակն է թեկնածուներին տրվող քաղաքական հարցերը, օրինակ․

- Դատարանների շրջափակումը սահմանադրության խախտո՞ւմ է, թե՞ ոչ, կամ
- Մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալում եղե՞լ է, թե՞ ոչ (այն ժամանակ, որ այդ հարցով դատական պրոցես է գնում, և ՍԴ դատավորի թեկնածուն իրավունք չունի այդ հարցում կարծիք հայտնել) և այլ։

Նման հարցերի շարանը կարելի է երկար թվարկել։ Թե՛ նախկին, թե՛ ներկա խորհրդարաններն իրարից առանձնապես չեն տարբերվում։ Տարբերությունը մեկն է․ առաջ այդ հարցերը կուլիսներում էին տալիս, իսկ խորհրդարանում անմեղ դեմքեր էին սարքում, հիմա դա բոլորի առջև է կատարվում։

Չգիտեմ, թե որն է ավելի վատ՝ օրինականության կեղծ պահպանո՞ւմը, թե՞ այդ անօրինականության ցուցադրությունը։

Մի խոսքով՝ ՍԴ անդամի ընտրությունեը քաղաքական է, և երեսպաշտություն է այն պնդումը, որ նոր իշխանությունը պահպանելու է դատարանների անկախությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել