Հոնկոնգում աճուրդում 25 հազար եվրոյով վաճառվել է Universal Geneve Polerouter ապրանքանիշի ձեռքի ժամացույց, որը ժամանակին պատկանել է դերասան և ռեժիսոր Բրյուս Լիին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Վաճառքն անցկացվել է Philips աճուրդի տանը: 35 մմ տրամագծով կաշվե գոտիով ոսկյա ժամացույցը թողարկվել է անցյալ դարի 1950-ականներին:

1968-ին Բրյուս Լին այն նվիրել է իր առաջին աշակերտին, հետագայում՝ շատ մոտ ընկերոջը՝ Հերբ Ջեքսոնին:

Ժամացույցի ծագումը հաստատել է Ջեքսոնի որդու՝ Մարկի կողմից գրված նամակը, ինչպես նաև լուսանկարները, որտեղ Լին պատկերված է ժամացույցը ձեռքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել