Կանադացի հոգեբանները կոչ են անում ազատվել զայրույթից և սթրեսից։ Ըստ նրանց տվյալների՝ նման էմոցիաները կարող են առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ։ Այդ խնդիրներն ավելի վառ կարող են դրսևորվել մեծահասակների մոտ։

Գիտնականներ Կարստեն Վրոշը և Ուտե Կունցմանը տեսություն են մշակել, որի համաձայն՝ ցանկացած էմոցիա, որն ունենում է մարդն իր ողջ կյանքի ընթացքում, թողնում է իր հետքը։

Ըստ մասնագետների՝ բացասական էմոցիաները ոչ միշտ են վնասակար։ Երբեմն նրանք օգնում են հաղթահարել դժվարությունները։ Սակայն ճնշված կարգավիճակի ձգձգումը կարող է դեպրեսիայի առաջացման պատճառ դառնալ։ Այսպես՝ մեծահասակների համար կուտակված խնդիրները կարող են դառնալ ֆիզիկական լուրջ խնդիրների պատճառ։

Մասնագետներն այսպիսի եզրահանգման են եկել հետազոտություն իրականացնելուց հետո։ Հետազոտությանը մասնակցել են 59-ից մինչև 93 տարեկան ավելի քան 200 կամավորներ։ Պարզվել է, որ IL-6 բորբոքային պիտակը զայրացած մարդկանց մոտ ավելի բարձր է եղել։

Գիտնականները զգուշացրել են, որ օրգանիզմում այսպիսի պիտակների մակարդակի բարձրացումը կարող է խրոնիկական կամ ուռուցքային հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ։ Ինչպես ընդգծել են բժիշկները, զայրույթը զգալիորեն թուլացնում է օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել