Միկրոալիքային վառարանի վնասակար լինելու մասին բազում առասպելներ կան։ Հետազոտողներն ապացուցել են, որ օգտագործման կանոնները պահպանելու պարագայում այն իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում։ Սակայն պետք չէ սահմանափակել նրա ֆունկցիաները և այս սարքը օգտագործել միայն սնունդ տաքացնելու համար։

Մրգերի և բանջարեղենի կեղևի հեռացում

Կեղևից հեշտ ազատվելու համար ամենևին էլ հարկավոր չէ միրգը կամ բանջարեղենը դնել եռման ջրի մեջ։ Կարելի է պարզ միջոց օգտագործել։ Նախ՝ հարկավոր է կեղևի վրա խաչաձև կտրվածք անել, այնուհետև մթերքը տեղադրել միկրոալիքային վառարանի մեջ և ակտիվացնել միջին հզորությունը։ Սպասել 2 րոպե, և երբ մրգերը մի քիչ կսառչեն, հնարավոր կլինի հեշտորեն հեռացնել կեղևը։

Մեծ քանակությամբ ցիտրուսային հյութ ստանալու միջոց

Կիտրոնը, լայմը, նարինջը և գրեյպֆրուտն ավելի հեշտ կքամվեն, եթե նախօրոք մի քիչ տաքացնեք։ Ամբողջական մրգերը հարկավոր է տեղադրել միկրոալիքային վառարանի մեջ և սպասել 20 վայրկյան։ Արդյունքում նրանք մի քիչ կփափկեն։ Այնուհետև հարկավոր է մրգերը բաժանել 4 մասին և ճզմել։ Պտուղներն ավելի հյութալի կդառնան, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ավելի շատ հյութ քամել։

Տարաների մանրէազերծում

Նախ՝ հարկավոր է լվանալ տարաները, այնուհետև նրանց մեջ մի քիչ ջուր է լցվում։ Տարաները միկրոալիքային վառարանի մեջ պետք է այնպես տեղավորել, որպեսզի նրանք չհպվեն միմյանց։ Տարաները վառարանում թողնել 3 րոպե։ Այս ընթացքում տարաները, ինչպես հարկն է, կմանրէազերծվեն։

Համեմունքների բույրի վերադարձ

Երբ համեմունքները և բույսերը պահպանվում են երկար ժամանակ, ապա նրանք կարող են կորցնել իրենց բույրը։ Թարմությունն ու բույրը վերադաձնելու համար համեմունքները կարելի է մի քիչ տաքացնել միկրոալիքային վառարանի մեջ։ Միկրոալիքային վառարանն ամբողջական հզորությամբ միացնելու պարագայում 10-15 վայրկյանը բավական կլինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել