Եթե մենք ցանկանում ենք առանց հիվանդությունների երկար կյանք ապրել, ապա պետք է տեղյակ լինենք գիտական վերջին հետազոտություններից, քանի որ այդ հետազոտություններից շատերի արդյունքները կարող են արմատապես փոխել առողջության մասին մեր պատկերացումները։

Որդանման ելունի հեռացումը կարող է դառնալ Պարկինսոնի հիվանդության պատճառ

Քլիվլենդի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են ազգային բժշկական տվյալների բազան, որը պարունակում է շուրջ 62.2 միլիոն մարդու տվյալն։ Պարզվել է, որ որդանման ելուն հեռացրած մարդկանց մոտ Պարկինսոնի հիվանդությունը 3 անգամ ավելի շատ է հանդիպում։ Մասնագետները դեռևս չգիտեն, թե ինչ կապ կա այս հիվանդության և որդանման ելունի միջև, սակայն ակնհայտ է, որ այս երկու հիվանդությունների մեջ ինչ-որ բան կա։  

Լուսային դիոդների կապույտ գույնը վտանգավոր է առողջության համար

Ֆրանսիայի Սննդամթերքի անվտանգության վերահսկման ազգային ծառայությունը պարզել է, որ լուսային դիոդների և գաջեթների կապույտ լույսը բացասական ազդեցություն է ունենում առողջության վրա։ Մասնավորապես, այն խաթարում է մարդու ցիրկադային ռիթմը, ինչպես նաև բացասաբար է ազդում ակնաբյուրեղի վրա։ Այն վտանգավոր է հատկապես երեխաների համար, քանի որ նրանց ակնաբյուրեղը դեռևս ամբողջովին ձևավորված չէ։

Մարզվելու ամենից արդյունավետ ժամանակահատվածն առավոտյան է

Վերջերս Կալիֆորնիայի համալսարանի մասնագետները փորձերի միջոցով ապացուցել են, որ սպորտով զբաղվելն ավելի արդյունավետ է, եթե այն անց է կացվում առավոտյան։ Պարզվում է, որ առավոտյան բջիջներն ավելի շատ թթվածին են կլանում, որի շնորհիվ օրգանիզմում ավելի ակտիվորեն է աշխատում նյութափոխանակության գործընթացը, այսինքն՝ առավոտյան ֆիզիկական ակտիվությունն ավելի լավ է ազդում նյութափոխանակության վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել