Բրիտանական Կոռնոուլ դքսությունում հրշեջները մոտ մեկ շաբաթ փորձել են երկաթուղային կամրջից հանել կատվին, որը, ինչպես նրանք կարծում էին, չէր կարողանում դուրս գալ այնտեղից: Վեցերորդ օրը կատուն ինքնուրույն դուրս է եկել և գնացել տուն:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, մայիսի 30-ին Հեթի անունով հինգամյա կատվին նկատել են կամրջին՝ 9 մ բարձրության վրա: Հրշեջները ժամեր են տրամադրել, փորձելով փրկել կենդանուն, նույնիսկ ծրագրել են արգելափակել երկաթուղային ուղիները: Այնուամենայնիվ, կատուն չէր պատրաստվում հեռանալ իր թաքստոցից, հավանաբար, վախենալով արտակարգ ծառայության աշխատակիցներից:

Ինչ-որ կերպ կատվին հաջողվել է ինքնուրույն դուրս գալ: Կենդանու տիրուհին՝ Քիրսթի Հոուենն ասել է, որ հաճելիորեն զարմացել է, երբ Հեթին վերադարձել է տուն: Նրա խոսքերով՝ կատուն անհետացել էր դեռ երկու շաբաթ առաջ: Կինը նշել է, որ իր սիրելի կատուն այդ ընթացքում նիհարել է, իսկ վերադառնալուց հետո միանգամից գնացել է քնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել