Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիմֆերոպոլի օդանավակայանին շնորհել է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունը: Համապատասխան հրամանագիրը հարպարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Որոշում եմ հայրենիքի հանդեպ առանձնահատուկ վաստակ ունեցող անձանց անունները շնորհել հետեւյալ օդանավակայաններին՝… Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանին՝ Հ.Կ. Այվազովսկու անունը»,- ասված է փաստաթղթում: Համապատասխան հրամանագիրն ուժի մեջ է մտնում դրա ստորագրման օրվանից՝ մայիսի 31-ից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել