NASA ԱՄՆ տիեզերական գործակալության բյուջեն նախատեսում է առաջին զբոսաշրջիկներին 2020 թ. ֆինանսական տարում ուղարկել ՄՏԿ՝ հաղորդում է RIA Novosti-ն։ Ընդ որում՝ ֆինանսական տարին ընդգրկում է 2019թ․ հոկտեմբերից մինչև 2020թ․ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածը, և ուղևորներ փոխադրող ամերիկյան տիեզերական հրթիռների առաջին թռիչքները պետք է իրականացվեն արդեն 2019թ․ վերջին։

Ներկայումս ԱՄՆ-ում այդ նպատակներով նավերի ստեղծման և փորձարկման մեջ ներգրավված են 2 ընկերություններ՝ Boeing-ը և SpaceX-ը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել