Չինաստանի Huawei ընկերությունն իր աշխատակիցներին հրաման է տվել դադարեցնել խորհրդակցություններն ԱՄՆ-ի գործընկերների հետ, ինչպես նաև ամերիկացիներին հայրենիք է վտարել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը մայիսի կեսերին Չինաստանի ընկերությանը մտցրեց սև ցուցակի մեջ: Այդ մասին հայտնել է Financial Times թերթը:

Ինչպես թերթում հրապարակված հարցազույցում հայտնել է ընկերության ռազմավարության գլխավոր մշակող Դան Վեն Շուանը, ամերիկացի բոլոր այն քաղաքացիները, որոնք աշխատում էին հետազոտությունների և մշակումների բնագավառում Huawei-ի կենտրոնակայաններում, հետ են ուղարկվել ԱՄՆ 2 շաբաթ առաջ: Ըստ որում՝ ընկերությանը սև ցուցակում ներառելու լուրը ստացվել է խորհրդակցության ժամանակ, որը շտապ կարգով դադարեցրել են, իսկ բոլոր ամերիկացի քաղաքացիներին խնդրել են վերցնել իրենց համակարգիչները, անջատվել ցանցից և հեռանալ Huawei-ի շենքից:

Նշվում է, որ ընկերությունը նաև մի քանի օր է վատնել Չինաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցչությունների համատեղ աշխատանքում փոփոխություններ մտցնելու համար, որպեսզի լիովին երաշխավորի, որ նրանց աշխատանքը չի հակասում սահմանված կանոններին: Դրա հետ մեկտեղ, Դան Վեն Շուանի խոսքով, Huawei-ը նաև սահմանափակում է համագործակցության ընդլայնումն ընկերության աշխատակիցների և ամերիկացի քաղաքացիների միջև, իսկ իրենց արտասահմանյան գրասենյակների բոլոր այցելուներին ստուգում է ամերիկյան անձնագրերի առկայության առումով և նախազգուշացնում ԱՄՆ-ից սերածների հետ չվարել տեխնոլոգիաներին վերաբերող մասնավոր զրույցներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել