168.am-ը գրում է.

«Բայց հասարակությունների հայաստանյան հիմնադրամի» գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը Նարեկ Մալյանի վերաբերյալ դիմել է ոստիկանություն, սակայն Ն. Մալյանը պնդում է, թե չգիտի` ինչու է վերջինս դիմել իրավապահներին։

Նա այսօր պետք է ներկայանար ոստիկանություն, սակայն չէր գնացել, քանի որ հիմնադրամի գրասենյակի մոտ մասնակցում էր ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման կազմակերպած ինքնաբուխ ակցիային՝ նշելով, որ ցանկանում է գրասենյակի շենքն արգելափակել, քանի որ շենքերն արգելափակելն այսօր նորաձև է Հայաստանում։

Քանի որ ոստիկանները Նարեկ Մալյանին թույլ չտվեցին մտնել հիմնադրամի շենք, նա աթոռը դրեց և նստեց ոստիկանների մոտ։

Ակցիայի մասնակիցները կատակեցին, թե գործարար Սամվել Ալեքսանյանն էլ  ներկա լիներ, հովանոցը պահեր, ամեն ինչ իդեալական կլիներ, ինչին ի պատասխան՝ Ն. Մալյանն ասաց, որ գործարարը կարող է իշխանությունների հովանոցները պահել, ինքն իր համար հովանոց կպահի։

«Նիկոլ Փաշինյանն Իրանում հայտարարեց, որ Հայաստանում գործում է օտարերկրյա գործակալական ցանց, բա ինչո՞ւ չեն ձերբակալում այդ գործակալներին։ Մեր օրակարգն է՝ օտարերկրյա գործակալական ցանցի մասին օրենք Հայաստանում, իրերը պետք է կոչել իրենց անուններով»,- ասաց Նարեկ Մալյանը։
Նա նաև հավելեց, որ իրենց քննարկած օրակարգով շարժվելու են մինչև վերջ, այնքան, մինչև Լարիսա Մինասյանը «վալերիանկայից» «պերեդոզ» ստանա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել