Yerkir.am-ը գրում է.

Հունիսի 1–ից պայմանագրային զինծառայողների հավելավճարների տրամադրման գործընթացում հաշվարկվելու են առանձնահատուկ պայմանները, միաժամանակ հավելավճարը բարձրանալու է կախված ծառայությունից։ Այս մասին պաշտպանության նախարարության բակում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով կառավարության որոշմանը, որով զինծառայողների վարձատրության չափերը բարձրանալու են 10–20%-ով:

Մեկնաբանելով Բաքվում Մինսկի խմբի համանախագահների հանդիպումն ու արված հայտարարությանը, Դավիթ Տոնոյանն ասաց, թե փորձում են վստահության միջավայր ստեղծել։ «Մենք խնդիր չունենք, Զինված ուժերն ապահովում են այդ վստահությունը, որ Հայաստանի ժողովուրդը վստահ լինի»,-շեշտեց նա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի լայնամասշտաբ զորավարժության անցկացմանը, որի մասին չի տեղեկացվել, ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ ոչ միայն հայկական կողմին, այլև միջազգային հանրությանը պետք է տեղյակ պահվեր համապատասխան կարգով, քանի որ այն պարտադիր պարտավորություն է, որը ենթակա է պարտադիր կատարման: 

«Մենք տեղեկացրել ենք միջազգային կազմակերպություններին, ավելին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից կա համապատասխան արձագանքը»։

Դավիթ Տոնոյանն ասաց, որ այս պահին սահմանում համեմատաբար անդորր է, հանգիստ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել