««Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից այս տարվա հունվարից սկսած մինչև մայիս ամիսն արտաքսվել են շուրջ 250 հայ: Եվս 160 հայի Գերմանիան պատրաստվում է արտաքսել:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մասսայա­կան «դեպորտները» գերմանական իշխանությունները պատճառաբանում են նրանով, թե ձեր երկրում հեղափոխություն է եղել, դուք դա էիք ցանկանում, հիմա գնացեք և ապրեք այնտեղ: Իսկ մի շարք հայեր, որոնք իրենց ապագան կապում էին հենց Գերմանիայի հետ, բայց նախորդ տարի ակտիվ սատա­րում էին Նիկոլ Փաշինյանի իշխա­նությանը՝ դեսպանատների դիմաց, կոկորդ պատռելով, այսօր արդեն փոշմանել են: 

Իրադարձությունների նման զարգացում իրենք չէին նա­խատեսել: Ավելին՝ հանգիստ իրենց տեղները եվրոպաներում նստած մեր հայրենակիցների նկատմամբ վարվում են բավական կոշտ: Անգամ դեպք է եղել, երբ մի ամբողջ փողոց են փակել ոստիկանական աշխատակիցները հայ ընտանիքին բռնի ուժով տնից դուրս հանելու և ար­տաքսելու համար: 

Ընդ որում՝ նույ­նիսկ այնպիսի ընտանիքներ են տու­ժել ստեղծված իրավիճակից, որոնք հայտնվել են Գերմանիայում բուժման նպա­տակով կամ ան­բուժելի հիվանդություններով: Ավելին՝ պարզ­վում է՝ իրավիճա­կը պայթյունավտանգ է ոչ միայն Գերմանիայում, այ­լև Բելգիայում քաղաքացիություն չունեցող հայերի համար: 

Բելգիայում տեղի ունեցած վերջին ընտրու­թյունների ժամանակ հաղթանակ է տարել տեղի նիդերլանդական թևը, որոնք իրենց ծրագրում որդեգրել են խիստ միջոցների դիմել համապա­տասխան փաստաթղթեր չունեցող փախստականների նկատմամբ: 

Տե­ղի հայերը ամեն պահի սպասում են, որ արտաքսումների ալիք կբարձ­րանա նաև Բելգիայում: Հատկան­շական է, որ մուսուլմանների նկատ­մամբ վերջիններս ավելի բարեհաճ են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել