Operativ.am-ը գրում է․

ԱԻՆ «911» ծառայությունը այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 18:10-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է տուն: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:40-ին, մարվել՝ 21:10-ին:

Խաչատրյան փողոցում գտնվող երկհարկանի տունն (188.7 քմ) (սեփականատեր՝ Ա.Գ.) ամբողջությամբ այրվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել