Թուրքիայում մտածում են ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերը հարավային ափերին՝ ոչ հեռու այն վայրից, որտեղ նախատեսում են նավթ և գազ որոնել, տեղակայելու մասին։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով չորս աղբյուրներ:

«Թուրքիան S-400-ը համարում է կանխարգելիչ գործոն՝ իր էներգետիկ շահերը պաշտպանելու համար Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում, որտեղ ծագած լարվածությունը կարող է Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները հանգեցնել ծայրահեղ կետի»,- ասել է Անկարայի գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Մեհմեդ Սեյֆեթինը:

Այսպիսով՝ S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերը զգալիորեն կբարձրացնեն Թուրքիայի ռազմական հնարավորությունները Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Կիպրոսի Հանրապետության հետ հակամարտության ֆոնին վիճահարույց տարածքում գազի հետախուզման պատճառով:

Անկարան Կիպրոսի հյուսիսային մասում գտնվող կղզուն հարող ծոցը համարում է իրենը, ավելի ուշ այդ վայրը կոչվել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն: Այնուամենայնիվ, միջազգային հանրությունը չի ճանաչում Հյուսիսային Կիպրոսի անկախ պետությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել