ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական տարածաշրջանային այցի արդյունքում հանդես են եկել հաղորդագրությամբ:

Հատկանշական է, որ հաղորդագրության մեջ որպես այցի հիմնական նպատակ նշված է Փաշինյան-Ալիև՝ մարտի 29-ին և ԱԳ նախարարների՝ ապրիլի 15-ին կայացած քննարկումների արդյունքներին հետևելը, ինչպես նաև սահմանի և շփման գծի իրավիճակին ծանոթանալը:

Ի դեպ, այս հաղորդագրությամբ էլ ավելի խորն են թաղվում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները, որոնց մասին Հայաստանում իշխանափոխությունից հետո որևէ հիշատակում այլևս չկա, այդ թվում՝ այսօրվա տեքստում:

Պարզվում է, որ համանախագահները կողմերին հիմնախնդրի լուծման համար հաջորդ կոնկրետ քայլեր են առաջարկել՝ ներառյալ հումանիտար և անվտանգային միջոցներ:

Հուսամ՝ հայ հասարակությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոր առաջարկություններին կծանոթանա Հայաստանի պաշտոնյաների շուրթերից, ամբողջությամբ և ժամանակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել