Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:15-ի սահմաններում Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 3 երիտասարդ տղաներ, ովքեր մարմնի տարբեր մասերում ստացել են սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից ստացած հետքեր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները:

Մինչ բժիշկները առաջին անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ովքեր բժիշկների կատարած օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում փրկվել են, ոստիկանները պարզել են՝ 3 վիրավորները 17 տարեկան են և նրանք են՝ Մխիթար Մանուկյանը, Հարություն Կուրղինյանը և Սամվել Ղազարյանը:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և սկսվել է հետաքննություն՝ պարզելու համար դեպքի հանգամանքները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել