Yerkir.am-ը գրում է.

Պենտագոնը Ռուսաստանին ներառել է երկրների ցուցակում, որոնց հետ  համագործակությունը տիեզերական արձակումների ժամանակ արգելված է: Դրա մասին են վկայում   պաշտպանության ոլորտում գնումների կանոնադրության մեջ ուղղումները, որոնք հայտնվել են РИА Новости-ի տրամադրության տակ:

Նշվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2022 թվականի դեկտեմբերի 31-ին։

Ցուցակում են նաև Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Իրանը, Սուդանը և Սիրիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել