Aysor.am-ը գրում է.

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Գլխավոր դատախազության և տուժողների իրավահաջորդի վերաքննիչ բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։ Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Գլխավոր դատախազությունը և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները դժգոհ էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումներից:

Դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշել էր կասեցնել Մարտի 1-ի գործով վարույթը և դիմել Սահմանադրական դատարան, բացի այդ, որոշել էր բավարարել Արցախի գործող և նախկին նախագահների անձնական երաշխավորությունը, ու Քոչարյանը ազատ էր արձակվել կալանքից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել