Aysor.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանի դատավորի հարցը պետք է լուծվի այնպես, ինչպես նախատեսված է օրենսդրությամբ։ Նախագահն  իրավասություն ունի առաջադրել թեկնածու, ԱԺ-ն իրավունք ունի ընտրել կամ չընտրել այդ թեկնածուին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդգծելով, որ այս գործընթացը պետք է շարունակվի այնքան, մինչև ԱԺ-ի և նախագահի պատկերացումները համընկնեն։

«Խնդրում եմ սա բոլորովին չմեկնաբանել որպես նախագահի անձի կամ ինստիտուտի նկատմամբ հարգանքի բացակայություն։ Տեսնենք՝ հաջորդը առաջադրումն ինչպես կլինի։ Բոլորովին դեմարշ չկա։ ԱԺ-ն պետք է ընտրի կամ չընտրի այն թեկնածուին, որին առաջադրում է նախագահը», - ասաց ԱԺ խոսնակը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել