Armenpress.am-ը գրում է.

Ավստրիայի ժամանակավոր կանցլեր կնշանակվի երկրի Սահմանադրական դատարանի նախագահ 69-ամյա Բրիգիտե Բիրլյայնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 30-ին հայտնել Է Kronen Zeitung թերթը: Հրատարակության տեղեկատվության համաձայն, առաջիկա ժամերին Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելլենը, ինչպես սպասվում Է, կհայտարարի կանցլերի պաշտոնում Բիրլյայնի նշանակման մասին: Եթե դա տեղի ունենա, Բարլյայնը կդառնա առաջին կինն այդ պաշտոնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել