Ամերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն The New York Times-ի խմբագրական հոդվածում նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերից պահանջել է «ռուսական գործի» վերաբերյալ ավելի շատ մանրամասներ բացահայտել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մյուլերը հրաժարական է տվել «ռուսական գործի» ավարտից հետո: Նա նաև հրաժարվել է դրա վերաբերյալ ցուցմունք տալ կոնգրեսում՝ շեշտելով, որ բոլոր անհրաժեշտ մանրամասները զետեղված են 400 էջանոց զեկույցում:

Հոդվածում Դե Նիրոն Մյուլերին կոչ է արել «դուրս գալ» սուղ հրապարակային ելույթների շրջանակից և «ռուսական գործի» վերաբերյալ նոր մանրամասներ ներկայացնել հանրությանը: Դերասանն ընդգծել է, որ նա և Միացյալ Նահանգների այլ բնակիչներ «հիանում» են դատախազի «հանգիստ, արժանապատիվ» աշխատանքով, որը կատարվել է «առանց վարանելու» և «արտահոսքի»:

Այնուամենայնիվ, դերասանը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա շրջապատին աջակցության ձայներն այնքան «աղմկոտ» էին, որ Մյուլերը պետք է նոր փաստեր ներկայացնի «ռուսական գործի» վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել