Ֆրանսիացի նկարիչ Անրի Մատիսի (1869 – 1954) «Կինը նստած է պատշգամբում» (Femme assise sur un balcon) նկարն այդպես էլ չի վաճառվել Heffel Fine Art Auction House աճուրդում, որը մայիսի 29-ին ավարտվել է Տորոնտոյում: Այդ մասին հայտնել է CBC հեռուստաալիքը:

Կազմակերպիչները պլանավորել էին նկարը վաճառել 3,8-5,8 միլիոն կանադական դոլարով (2,8-4,3 միլիոն դոլարով), բայց առավելագույն գինը, որն առաջարկել են աճուրդի մասնակիցները, կազմել է ընդամենը 3 միլիոն կանադական դոլար (2,2 միլիոն դոլար):

Ինչպես ավելի վաղ հայտնել են աճուրդի կազմակերպիչները, Մատիսը կտավն ստեղծել է 1919 թվականին Նիսում, և այն երկար ժամանակ պահվել է նկարչի ընտանիքում: «Կինը նստած է պատշգամբում» գործը նկարչի առաջին մեծ նկարներից է՝ նկարված յուղաներկով կտավի վրա, որն աճուրդի է դրվել Կանադայում: Դա նշանակալից իրադարձություն է Կանադայի շուկայի համար»,- նշել են Heffel Fine Art Auction House աճուրդային տանը:

Մատիսի գործերը՝ Վան Գոգի և Պիկասոյի ստեղծագործությունների հետ մեկտեղ ամենաթանկն են համարվում աշխարհում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել