Ամերիկուհին շշի մեջ տեղադրված մանկական նամակի պատասխանը ստացել է 45 տարի անց: Այս մասին հաղորդում է UPI տեղեկատվական պորտալը:

Միչիգանի բնակչուհի Թինա Գրին-Ալերան 11 տարեկան հասակում ալցելել է Օլդ Միշեն քաղաք՝ իր տատիկի ու պապիկի մոտ: Այնտեղ աղջիկը նամակ է գրել, դրել շշի մեջ և այն նետել Միչիգան լիճը 1974 թ.-ի օգոստոսի 29-ին:

Այդ դեպքից 45 տարի անց Գրին-Ալերան Facebook-ում անծանոթից հաղորդագրություն է ստացել: Պարզվել է, որ Էրիկ Ամոն անունով տղամարդը գտել է նամակով շիշը, երբ աշխատելիս է եղել փարոսում:

Գրին-Ալերան և Ամոնը ընկերացել են. նրանք որոշել են հանդիպել և համատեղ տեսանյութ պատրաստել այդ պատմության վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել