Panorama.am-ը գրում է.

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանից հետաքրքրվեց փաստաբանների կասեցված արտոնագրերի համար վճարվող գումարների դիմաց տրվող արտոնություններից։

«Հիմա Փաստաբանների պալատն ի՞նչ է ուզում անի, ասում է՝ արտոնագրերը կասեցրել եք անպայման գոնե վճարեք մեզ, այսինքն հիսուն տոկոսի չափով։ Հիմա իմ արտոնագիրը կասեցված է, ես անդամավճար չեմ վճարում, բայց պալատի գործերին չեմ էլ խառնվում, որ սկսեցի վճարել, սկսելու եմ նաև խառնվել գործերին։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ իրավունքներ եք մեզ տալիս, երբ որ մեր կասեցրած արտոնագրից ուզում եք մենք անպայման վճարենք։ Այդ արտոնագրով ես հիմա գումար չեմ աշխատում, դուք որ ուզում եք այդ արտոնագրի համար մենք հիսուն տոկոսը վճարենք, ի՞նչ արտոնություններ եք մեզ տալիս»,- հարցերց պատգամավորը։

Փոխնախարարը պատասխանեց, որ կասեցման համար առաջիկա հինգ տարում որևէ վճար չի գանձվում. «Այստեղ խոսքը վերաբերում է այն դեպքերին, որ հինգ տարին լրանալուց հետո այդ կասեցված անդամավճարի վերականգնման խնդրանքով փաստաբանը դիմում է պալատին և այս դեպքում ասում ենք, եթե դուք ցանկություն ունեք վերականգնել ձեր կասեցրած արտոնագիրը, ապա հինգ տարին անցնելուց հետո ոչ թե լրիվ անդամավճար եք վչարում, այլ նախատեսում ենք կարգավորում անդամավճարի հիսուն տոկոսի չափով։ Գործող փաստաբանի հետ տարբերությունն այն է, որ նա կիսով չափ պետք է վճարի, հետևաբար լիազորությունները ևս ծավալային առումով պետք է որոշակի փոփոխություններ ունենան։ Ինչու պետք է գործող և չգործող փաստաբանները նույն իրավունքներն ունենան»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել