«Մայիսի 17-ին հայտնի էր դարձել, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը՝ Ռուբեն Պետրոսյանը, ծե­ծի է ենթարկել «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն, 40-ամյա Գևորգ Հով­հաննիսյանին: 

Խնդրի հետ կապված դեռևս մեկ շաբաթ առաջ զրուցել էինք մարզպետի հետ, որը նշել էր, թե սա քաղաքական սադրանք է՝  ուղղված իր գործունեությանը. «Որքանով ինձ է հայտնի, և եղբայրս է ներկայացրել, անծանոթ մեկը Նոր Հաճնի ճանապար­հին մեքենայի ազդանշաններով եղ­բորս հասկացրել է, որ կանգնեցնի մե­քենան: Եղբայրս կայանել է: Երիտա­սարդը մոտեցել է եղբորս և շատ ան­հարգալից տոնով իմ և եղբորս հասցե­ին վիրավորական արտահայտություն­ներ արել: 

Եղբայրս հասկացել է, թե ով է այդ անձը, քանի որ այդ քաղաքացին մի քանի անգամ եկել է Աբովյանի ՔՊ-ի գրասենյակ, հանդիպել է ինձ, ցանկա­ցել է ընդգրկվել թիմի ներսում, գործու­նեություն ծավալել մեզ մոտ, և ավելի ուշ հասկացանք՝ պաշտոնի ակնկալի­քով է եկել, ինչը չէր կարող իրականու­թյուն դառնալ: Սույն օբյեկտը բազմա­թիվ անգամ իմ գործունեության վերա­բերյալ գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմին», - նշել էր մարզպետը: 

Ինչևէ, հետաքննական մարմինը բացատ­րություն էր վերցրել ինչպես Կոտայքի մարզպետի եղբորից, այնպես էլ «Իրա­վունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն, 40-ամյա Գևորգ Հովհաննիսյանից, և դատաբժշկի ուղեգիր էին տվել: 

Արդյուն­քում երեկ մեզ հայտնի դարձավ, որ մա­յիսի 24-ին հետաքննական մարմինը ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) հատկանիշներով հարուցել է քրե­ական գործ և այն ուղարկել է ՀՀ քնն­չական կոմիտե: Սակայն նկատենք, որ մեղադրյալներ դեռ չկան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել