«Մայիսի 30-ին ԵՊՀ կառավարման խորհրդի նիստը պետք է ընտրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Թեր­թի տեղեկություններով՝ ԿԳ նախարարությունն իր բոլոր լծակներով փորձում է ռեկ­տորի ժ/պ նշանակել ԵՊՀ նախկին պրո­ռեկտոր Գեղամ Գևորգյանին, ում աշխա­տանքից ամիսներ առաջ ազատել էր Արամ Սիմոնյանը՝ վստահությունը կորցնե­լու հիմքով, իսկ ավելի ստույգ՝ իշխանությունների հետ գաղտնի համագործակցու­թյան և կասկածելի գործարքների գնալու համար: 

Ըստ տեղեկությունների՝ Գևորգյանի լոբբինգով զբաղվում է պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, ով ներքին կարգով պատասխանատու է նաև բուհերի հետ տարվող քաղաքականության համար: Սակայն լուրերի համաձայն՝ ԵՊՀ-ում այլ տրա­մադրություններ են տիրում,  քանի որ նրանք ռեկտորի ժ/պ պաշտոնում ցանկանում են տես­նել ընդհանուր հարցերի գծով պրոռեկտորին՝ Արարատ Մալխասյանին: Երեկ շրջանառվում էր նաև Վահե Հովհաննիսյանի անունը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել